Հայաստանում հավատարմագրված դեսպանները ժամանել են Գորիս։ Այնտեղից որոշ ժամանակ անց կմեկնեն Կոռնիձոր։
Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները կայցելեն Կոռնիձոր։
Նշենք, որ Արցախ ուղարկված հումանիտար բեռը շարունակում է մնալ Կոռնիձորում։