«Ապրելու Երկիր» կուսակցությունը նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ միացել է «Հայաքվեի» ստորագրահավաքին։
Լրագրողների հետ զրույցում իր որոշումը մեկնաբանելիս Մանե Թանդիլյանն ասաց, որ տասնյակ հազարավոր հայրենակիցների յուրաքանչյուր քաղաքացիական նախաձեռնությանը, որը միտված է Արցախի համար իրենց անհամաձայնությունը ցույց տալուն, իրենք այդտեղ կլինեն:
«Արցախը մեզ համար կարմիր գիծ է եղել, մենք դրա մասին հայտարարել ենք, և պատրաստ ենք յուրաքանչյուր նախաձեռնությանը միանալու, որը պետք է արտահայտի մարդկանց անհամաձայնությունը»,-ասաց նա:
Իսկ թե որն է Արցախի հարցի լուծման գլխավոր գործոնը, Թանիդլյանն ասաց․«Այսօրվա իշխանությունների դադարեցումն է որպես իշխանություն: Դրա ուղղությամբ տեղի են ունենում ընտրություններ, որին մենք մասնակցում ենք, և այդ միջոցով իշխանափոխություն ենք իրականացնելու: Մենք վստահ ենք, որ ժողովուրդը կարող է ընտրությունների միջոցով կատարել իշխանափոխություն»:
Մանրամասն՝ տեսանյութում․