«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հանդիպել է բժիշկների և առողջապահական համակարգի բազմաթիվ մասնագետների հետ, որոնց հետ կարևոր ու բովանդակային քննարկում է ունեցել ոլորտի խնդիրների, հիվանդանոցների և պոլիկլինիկաների աշխատանքի, բժշկության հասանելիության, գործող համակարգերի արդյունավետության, ոլորտի կառավարման նորարարական գործիքների, կարևոր այլ թեմաների մասին։
Հանդիպման վերաբերյալ Թանդիլյանը գրել է․ «Իրական խնդիրներին խորապես ծանոթ են նրանք, ովքեր ամեն օր առնչվում են դրանց։ Իսկ խնդիրների մի մասի պատճառը ոչ բավարար երկխոսությունն է, ոլորտի մարդկանց չլսելը կամ անտեսելը։
Յուրաքանչյուր նման հանդիպումից հասկանում ես, որ անելիքներիդ նոր խմբաքանակ պիտի ավելանա։ Այս տեսակ երկխոսությունները, հատկապես, մասնագետների հետ չափազանց կարևոր են։
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին փոխադարձ ակտիվության, հնչեցրած կարևոր հարցերի և վստահության համար»։
Մանրամասն՝ տեսանյութում․