Հետևեք մեզ։

Վահան Կոստանյանը խոսել է Կոռնիձորում ստեղծված իրադրության մասին

14:37, 28 հուլիս 2023
Վահան Կոստանյանը խոսել է Կոռնիձորում ստեղծված իրադրության մասին

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Սյունիքի մարզում են։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և հաղորդեց, որ բեռների տեղափոխման մասով որևէ դրական զարգացում չկա։

«Մենք շարունակելու ենք աշխատանք տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի պարտավորությունները, որոնք միջազգայնորեն ստանձնել է։

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա և քայլեր ձեռնարկի»,- նշեց Կոստանյանը։

Նշենք, որ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները այս պահին Կոռնիձորում են, ծանոթանում են տեղում ստեղծված իրադրությանը։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Լաչինի միջանցքով Արցախին հասցնել ՀՀ-ից ուղարկված հումանիտար օգնությունը։