Հետևեք մեզ։

Ադրբեջանում խոսում են ինտեգրացիայի մասին, բայց դրան սովամահության ճանապարհո՞վ են ուզում հասնել. Սյունիքի մարզպետ

15:50, 28 հուլիս 2023
Ադրբեջանում խոսում են ինտեգրացիայի մասին, բայց դրան սովամահության ճանապարհո՞վ են ուզում հասնել. Սյունիքի մարզպետ

Այս մեքենաները տևական ժամանակ գտնվում են այստեղ, մինչ այս պահը շատ փոքր քանակով կարողանում էինք դեպի Արցախ սնունդ և դեղորայք ուղարկել, սակայն վերջին ժամանակներում անհնար է դարձել։ Այս մասին Կոռնիձորում դեսպաններին ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ ցույց տալով հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատարները, որոնք երկու օր առաջ Երևանից շարժվեցին դեպի Կոռնիձոր, որտեղից պետք է ռուս խաղաղապահները հումանիտար բեռը տեղափոխեին Արցախ:

«Ես տեղեկացել եմ, որ կա արձագանք Ադրբեջանի կողմից, խոսում են ինչ-որ ինտեգրացիայի մասին, բայց դրան արդյո՞ք սովամահության ճանապարհով են ուզում հասնել։

Դա անընդունելի է։ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որով հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք անհամբեր սպասում են և ունեն դրա կարիքը»,- ասեել է մարզպետը: