Յաշար Լաթիֆովը ազատվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահի պաշտոնից։
Այդ մասին հրաման է ստորագրել նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևի այլ հրամաններով պետական նավթընկերության փոխնախագահների պաշտոններից ազատվել են Սուլեյման Գասիմովը, Դաշգի Իսկանդերովը, Բադալ Բադալովը և Խալիկ Մամեդովը։
Բոլոր հինգ հրամաններն ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից։