70 տարեկան հասակում մահացել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Սուրիկ Կոստանյանը։ Տեղեկությունը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեց Կոստանյանների հարազատը։ Սուրիկ Կոստանյանը երկար տարիներ դատավոր է եղել, ինչպես նաև դատարանի նախագահ։