Հետևեք մեզ։

Արթուր Թովմասյանը Արցախի նախագահին է ներկայացրել իր հրաժարականի պատճառները

19:37, 28 հուլիս 2023
Արթուր Թովմասյանը Արցախի նախագահին է ներկայացրել իր հրաժարականի պատճառները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին՝ հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

 

Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։

 

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում։