Հետևեք մեզ։

Հերթական սկանդալը օդանավակայանում. Fly One Armenia ավիաընկերության հերթական տհաճ անակնկալն էր մատուցել ուղեւորներին՝ հետաձգելով Երևան- Լիոն չվերթը․ «Փաստինֆո»

21:35, 28 հուլիս 2023
Հերթական սկանդալը օդանավակայանում. Fly One Armenia ավիաընկերության հերթական տհաճ անակնկալն էր մատուցել ուղեւորներին՝ հետաձգելով Երևան- Լիոն չվերթը․ «Փաստինֆո»

Fly One Armenia ավիաընկերության համար վաղուց արդեն սովորական են դարձել չվերթների հետաձգումները։ «Փաստինֆո»-ն ուղեւորներից ահազանգ էր ստացել, որ Երևան- Լիոն չվերթի հետաձգման մասին, իսկ պատճառները ոչ ոք հարկ չէր համարել ուղեւորներին նորմալ ներկայացնել։

Չվերթը նախատեսված է եղել 12։50-ին եւ օդանավակայան ժամանած ուղեւորները տեղեկացել են, որ այն չի կայանալու, ավիաընկերությունից թռիչքի հետաձգման մասին իրենց որևէ տեղեկություն չեն հայտնել։

Պատճառները պարզելու համար «Փաստինֆո»-ն կապվեց ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ։ Մեր զրուցակցի խոսքով՝ թռիչքի հետաձգումը պայմանավորված է եղել չպլանավորված տեխնիկական ստուգմամբ։

«Նման բաներ ամառային թռիչքային շրջանում մշտապես կարող են տեղի ունենալ՝ բոլոր ավիաընկերությունների հետ։ Վերջին շրջանում, անգամ մեր օդանավակայանում, բազմաթիվ ավիաընկերությունների հետ կապված, նմանօրինակ խնդիրներ լինում են, որովհետև ամառային թռիչքային շրջանն ամենաակտիվ շրջաններից մեկն է։ Չվերթը տեղի կունենա որոշակի ուշացումով, ինչի համար հայցում եմ մեր ուղևորների ներողամտությունը»,- ասաց Անանյանը։ Ի պատասխան մեր հարցին՝ Անանյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ անսպասելի խնդիր է առաջացել թռիչքից առաջ։ Հայտնեց, որ խնդիրն արդեն լուծված է։ Թռիչքը կիրականացվի նախատեսված ժամից 6 ժամ 35 րոպե ուշացումով՝ երեկոյան ժամը 19։25-ին։

Ավելի վաղ, սակայն, Fly One Armenia—տնօրենների խորհրդի նախագահը մեզ հետ զրույցում հավաստիացրել եր, որ ավիաընկերությունն արդեն վաղուց հաղթահարել է աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած որոշակի խափանումների փուլը՝ վստահեցնելով, որ նոր խափանումներ այլևս տեղի չեն ունենում եւ միայն կոնկրետ հետաձգման մասին հիշատակումից հետո, թերեւս, հիշեց, որ հետաձգումները չեն հաղթահարել եւ այսօր եւս ուղեւորներին տհաճ անակնկալ են մատուցել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։