Քիչ առաջ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Կառավարության նախաձեռնությամբ համաշխարհային աստղ է ժամանելու Հայաստան, և չէր ասել, թե ում մասին է խոսքը։
Hayastan.news-ին երգչի ինստագրամյան էջից հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 23-ին Հայաստանում համերգով հանդես կգա ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և դերասան Սնուփ Դոգը։
Նա իր ինստագրամյան էջի միջոցով հայտնել է. «Հայաստան, ես սեպտեմբերին 23-ին հատուկ համերգով հանդես կգամ Հրազդան ստադիոնում»։
Սա 51-ամյա աստղի առաջին այցն է Հայաստան։
