Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Գեղարքունիքի մարզ այցն ավարտվել է Գագարինում չնախատեսված կանգառով:
Տեսանյութում Փաշինյանը ողջունում է հավաքվածներին, որոնցից մի կին բարձրաձայնում է.
«Մեռնեմ ջանիդ, ցավդ տանեմ, դու արխային՝ մենք քո հետ ենք մինչև վերջ»:
Այնուհետև բնակիչները ներկայացրեցին իրենց հուզող հարցերը և Գագարինում առկա խնդիրները՝ ակնկալելով լուծումներ:
Դիտարկմանը, որ Գագարինի Շիրազի փողոցը չի ասֆալտապատվում, Փաշինյանը կատակեց. «Պետք է դառնաք ընդդիմադիր, որ անեն»:
Քաղաքացին պատասխանեց Փաշինյանին. «Դա չի լինի, հնարավոր չէ, դու մեզ փրկել ես»: