Հետևեք մեզ։

Ալիևը 7 նոր փոխնախագահներ է նշանակել պետական նավթընկերությունում՝ SOCAR-ում

11:33, 29 հուլիս 2023
Ալիևը 7 նոր փոխնախագահներ է նշանակել պետական նավթընկերությունում՝ SOCAR-ում

Արզու Ջավադովան նշանակվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ։

Այդ մասին հրաման է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևի այլ հրամաններով՝ SOCAR-ի փոխնախագահներ են նշանակվել Իսմայիլ Զարգարլին, Զիբա Մուստաֆաևան, Բաբակ Հուսեյնովը, Աֆղան Իսաևը, Անար Մամեդովը և Ֆուադ Մուսաևը։

Հիշեցնենք, որ երեկ Ալիևի հրամաններով պաշտոններից ազատվել էին SOCAR-Ի 5 փոխնախագահներ: