Հետևեք մեզ։

Հայաստանի նպատակը տարածաշրջանում երրորդ կողմերի ներգրավելն է. Ադրբեջանի ԱԳՆ

11:45, 29 հուլիս 2023
Հայաստանի նպատակը տարածաշրջանում երրորդ կողմերի ներգրավելն է. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել տարածաշրջանում ստեղծված իրադրության վերաբերյալ: 

«Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը մի շարք առաջարկներ է ներկայացրել, այդ թվում՝ Ակնա-Ստեփանակերտ (խմբ. ) ճանապարհի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործումը հայ բնակիչների կարիքները բավարարելու համար, և դրանք ստացել են Եվրոպական միության և ԿԽՄԿ-ի աջակցությունը, հայկական կողմը հակադարձել է այս առաջարկներին: Սա ցույց է տալիս, որ հումանիտար իրավիճակի մասին Հայաստանի պնդումները  քաղաքական շանտաժ և շահարկում են։ Հայաստանի նպատակն է տարածաշրջանում ներգրավել երրորդ կողմերին, ընդլայնել լարվածության աշխարհագրությունը և խաթարել խաղաղ գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ։