Հետևեք մեզ։

Բայրամովը ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված նամակում ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամն անվանել է «քաղաքական խաղ»

15:15, 29 հուլիս 2023
Բայրամովը ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված նամակում ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամն անվանել է «քաղաքական խաղ»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ տարածաշրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ։

 

«Ադրբեջանը ԿԽՄԿ-ի աջակցությամբ ապահովում է Ղարաբաղի բնակիչների ազատ անցումը Լաչինի սահմանային անցակետով։ 

Ադրբեջանն առաջարկել է օգտագործել Ակնա-Ստեփանակերտ (խմբ.)  երթուղին՝ մարդասիրական կարիքները բավարարելու համար։

 

Հայկական կողմը շարունակում է հրաժարվել Ադրբեջանի օգնությունից, հումանիտար իրավիճակի ներկայիս շահարկումը քաղաքական խաղ է»,-ասվում է նամակում։