Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից:
Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել վերոնշյալ անձին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:
Hayastan.news-ը հաղորդագրությունից տեղեկանում է, որ «քրեական գործի շրջանակում որոշում է կայացվել Վագիֆ Չերքեզի Խաչատրյանին մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության բռնի տեղահանում կամ տեղափոխում) հոդվածներով։
Դատախազության հաղորդմամբ՝ Ադրբեջանը 2013 թվականի նոյեմբերի 12-ին միջազգային հետախուզում է հայտարարել Խաչատուրյանի նկատմամբ, դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: