Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։
Այս մասին գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից 68-ամյա արցախցու առևանգմանը, որը Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով:
«Անհանգստացած ենք լուրերից, որ 68-ամյա բուժառուն, ով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժօգնության էր տեղափոխվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։ Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,-շեշտել է խոսնակը: