Պապայիս անմիջապես իմ մոտից` իմ ձեռքը բռնած, վերցրել են ու տարել։
Այս մասին այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի դիմաց տեղի ունեցած հավաքի ժամանակ ասաց Հակարի կամրջին ադրբեջանական կողմի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը։
«Հիմա ամենածանր վիճակում գտնվում ենք ես ու իմ ընտանիքը։ Հիմա բոլորիդ խնդրում եմ, եկեք խոհեմություն ցուցաբերենք, ժամանակ ենք տվել Կարմիր խաչին, ասել, որ սրանով միայն իրենց հեղինակությունն է արժեզրկվում ու ամբողջ պատասխանատավությունն իրենց խղճի վրա է»,-ասաց նա։
Խաչատրյանի դուստրը հայտնեց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել նաև խաղաղապահների հետ, լսել նրանց կարծիքը
«Այսպես հնարավոր չէ, որովհետև վաղն այդ անցակետում իմ հոր փոխարեն կարող եք լինեք յուրաքանչյուրդ»,-ասաց նա։