Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը բերում է ապացուցելու, այդ թվում նաև միջազգային կառույցներին, որ դուք որևէ մեկդ ունակ չեք ապահովելու Արցախում որևէ մեկի անվտանգությունը։
Այս մասին այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի դիմաց տեղի ունեցած հավաքի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Այստեղ մեր ժողովուրդը ոչ անգրագետ են, ոչ հիմար են լավ էլ իրավիճակը հասկանում են, և չեն էլ սպասում, որ ձեզ հարց ուղղելով հիմա գնալու եք ու մեր քաղաքացուն բերեք։ Մենք այստեղ ուզում ենք արձանագրել, որ դուք անկարող եք և այդ մասին պետք է հայտարարեք, պետք է ասեք՝ ժողովուրդ, մեր այլևս ի վիճակի չենք , ժողովուրդ, ձեր որևէ մեկի անվտանգությունն ապահովելու։ Դուք պետք է բարձրաձայնեք և ասեք եվրոպական բոլոր հարթակներին, միշելներին և մնացածներին, որ այ այսպես եք երաշխավորում, որ աշխարհում վստահություն ունեցող կառույցն ի վիճակի չէ անգամ իր մեքենայում քաղաքացուն երաշխավորել»,-ասաց Ներսիսյանը։