Ստեփանակերտից մերժում են վերաինտեգրման շուրջ Բաքվում քննարկումներ անցկացնելու Ադրբեջանի իշխանությունների առաջարկը։ Ադրբեջանի իշխանություններն այսօր Արցախի ներկայացուցիչներին հրավիրել էին Բաքու՝ վերաինտեգրման շուրջ հերթական քննարկումներ անցկացնելու համար։
Արցախի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն «Ազատությանը» փոխանցել է՝ բացառում են Բաքվի առաջարկի ընդունումը:
«Հենց հարցադրումը միանգամից մերժման ենթակա է՝ ինտերգրման, վերաինտեգրման: Ինչի մասին է խոսք գնում, զենքը ձեռքներին մեր վրա պահած ինտեգրում են պարտադրում, չկա էդպիսի եզրույթ: Մենք կարող ենք ոչ թե բանակցել՝ վերաինտեգրվելու կամ ինտեգրվելու, ինչպես իրենք են ասում, այլ մենք պետք է բանակցենք մեր ինքնորոշման ճանաչման և մյուս հարցերով որպես հավասարը հավասարի հետ», - ասաց Հայրապետյանը: