Հուլիսի 29-ին, ժամը 16։12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում մոտորանավակը խափանվել է, 4 քաղաքացի չեն կարողանում վերադառնալ ափ:
Դեպքի վայր է մեկնել N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը։
Պարզվել է, որ մոտորանավակի վառելիքը վերջացել է։
Ջրափրկարարները մոտորանավակը ուղեկցել են ափ։