Հետևեք մեզ։

Սևան քաղաքի ճանապարհին ավտոմեքենան շրջվել է (լուսանկարներ)

00:24, 30 հուլիս 2023
Սևան քաղաքի ճանապարհին ավտոմեքենան շրջվել է (լուսանկարներ)

Հուլիսի 29-ին, ժամը 17:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Բ․) և «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը։

 

Փրկարարները վարորդներին ցուցաբերել են առաջին օգնություն, մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը: