Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ

23:45, 13 մարտ 2023
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

ՊՆ֊ն հայտնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: