Ադրբեջանը շարունակում է ցուցադրական «մարդասիրությունը»։
Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, իբր մտահոգ է այն քաղաքու համար, ում առևանգել է։
«Հաշվի առնելով, որ Վագիֆ Խաչատրյանը Հայաստան էր մեկնում բուժական նպատակով, նրան տեղավորել ենք Բաքվի բժշկական հաստատությունում և ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն։ Ստեղծվել են համապատասխան պայմաններ, որպեսզի ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելեն նրան»,-հայտնում է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը։