Հռոմի պապը կոչ է արել Ռուսաստանին վերսկսել հացահատիկի գործարքը։
«Եկեք չմոռանանք աղոթել Ուկրաինայի համար, որտեղ պատերազմը հանգեցնում է ամեն ինչի, նույնիսկ հացահատիկի ոչնչացմանը: Ես կոչ եմ անում իմ եղբայրներին և Ռուսաստանի Դաշնության իշխանություններին վերադառնալ Սևծովյան նախաձեռնությանը, որպեսզի հնարավոր լինի հացահատիկն ապահով տեղափոխել»,- ասել է պոնտիֆիկոսը կիրակնօրյա ավանդական քարոզից հետո։
Նշենք, որ Սև ծովով հացահատիկի տեղափոխման գործարքը կնքվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև Ստամբուլում 2022-ի հուլիսի 22-ին։ Պայմանագրի ժամկետն ավարտվել է հուլիսի 17-ին։
Օրեր առաջ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան ասել էր․«Ռուսաստանը պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ի քարտուղարությանը «հացահատիկային գործարքին» վերաբերող առարկությունների մասին»։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի խոսքով էլ՝ գործարքն այլևս «դե-ֆակտո» չի գործում։