Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին՝ այդ երկրի միջուկային զենքի մեծ պաշարների պատճառով։
Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքում ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ ԶԼՄ-ները, որոնք հրապարակում են «կեղծ լուրերը», ատում են, երբ նա ասում է, որ լավ է ճանաչում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Նրանք ատում են այն փաստը, որ ես նրա հետ շփվել եմ: Ռուսաստանի Դաշնությունն ավելի շատ միջուկային զենք ունի, քան մենք: Մոտավորապես նույնը, բայց մի փոքր ավելին: Պատկերացնու՞մ եք դա: Ոչ ոք երբեք չի խոսում այդ մասին»,- ասել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «շատ հիմար և վտանգավոր վիճակում է» ուկրաինական հակամարտության պատճառով։