Հետևեք մեզ։

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող իրավիճակի կապակցությամբ

18:16, 30 հուլիս 2023
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող իրավիճակի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։

Այս մասին հայտնել է Բլինքենն իր թվիթերյան բլոգում։

«Երեկ ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Միացյալ Նահանգները խրախուսում է բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»։