Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից ՀՀ տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին երեկ ադրբեջանցիներն առևանգել են, մեղադրանք առաջադրել, նրան մեղադրում են ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հորն ուղղված գրառում է արել․
«Պա՛պ, մեր ուժ, մեր կյանքի ամենակարևոր մարդ, դու մենակ չես,աղջիկներդ, ինչպես բոլոր ժամանակներում, քեզ հետ են, համայն հայությունն է քեզ հետ...
Ուժեղ կաց, պաշտելիս, հանուն մեզ ու մամայի...»,-գրել է նա։