Երեկ՝ հուլիսի 29-ին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են նույն օրը Լաչինի միջանցքում ձերբակալված բուժառուին։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը։
«Նրա հետ հանդիպել են մեր պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և բուժառուին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ»,-հայտնում են կոմիտեից։