Հետևեք մեզ։

Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին փրկարարները քաղաքացիների են օգնել

20:51, 30 հուլիս 2023
Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին փրկարարները քաղաքացիների են օգնել

Հուլիսի 30-ին, ժամը 14։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները ճանապարհին նկատել են Ի․ Բ․-ին (ծնված 2017 թ․)՝ ձեռքի վնասվածքով, ցուցաբերել առաջին օգնություն և շարունակել ընթացքը։

 

Փրկարարները Ս․ Մ․-ին (ծնված 1966 թ․) պատգարակով մոտ 200 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։