Հետևեք մեզ։

Ծանրամարտի Մ23 ԵԱ․ Ռաֆիկ Հարությունյանը՝ ոսկե, Կարեն Մարգարյանը՝ արծաթե մեդալակիր

21:45, 30 հուլիս 2023
Ծանրամարտի Մ23 ԵԱ․ Ռաֆիկ Հարությունյանը՝ ոսկե, Կարեն Մարգարյանը՝ արծաթե մեդալակիր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր։ 

 

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը երկամարտի 323 կգ (145+178) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։