Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Համազգային այս մեծ ցավերի մեջ տվայտվող մեր հոգիների համար, արդարև, ևս մի ցավագին հարված էր սիրված, աշխարհաճանաչ, շնորհաշատ և եռանդալիր երաժիշտ, ինձ համար Մաեստրո, Սերգեյ Սմբատյանի հետ կատարվածը...
Որպես հոգևորական հանապազ աղոթող եմ արդարության հաստատման համար, և հավատում եմ մեր բաղձալի աստվածային արդարության հաղթանակին:
Այս դժվարին և չարախինդ պահին, մանավանդ, սիրելի Մաեստրո, Ձեզ հետ եմ, Ձեր ազնիվ Տիկնոջ և զավակների կողքին եմ՝ իմ աղոթքով, իմ մաղթանքներով և պարզ մարդկային իմ ներկայությամբ:
Ձեզ համբերություն, երկայնամտություն. մնացեք վեհանձն և հավատարիմ Ձեր հայրենաշեն ու ազգանվեր առաքելությանը»:
Նշենք, որ Սերգեյ Սմբատյանը կալանավորվել է պետությանը դրամական վնաս հասցնելու գործով։