«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, պաշարված Արցախի սրտում, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ այսօր կազմակերպվել է ֆլեշմոբ` SOS վերտառությամբ։
Հիմնադրամից հայտնում են, որ այս նախաձեռնությամբ Արցախի երիտասարդներն իրացրել են իրենց ձայնը և հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արցախցիների դեմ իրականացնում է էթնիկ զտում։ Արտաքին աշխարհը լուռ է։
Ամիսներ շարունակ արցախցիները կրում են բազմաթիվ դժվարություններ, այժմ էլ կանգնած են հումանիտար աղետի առաջ։