Հետևեք մեզ։

Րաֆֆու փողոցում «Mercedes-Benz» մեքենա է այրվել

02:30, 31 հուլիս 2023
Րաֆֆու փողոցում  «Mercedes-Benz»  մեքենա է այրվել

Հուլիսի 30-ին, ժամը 17։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 111 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։57-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Մ.):