Հետևեք մեզ։

Կապանի ճանապարհին Իրանի քաղաքացու վարած բեռնատարը կողաշրջվել է

09:28, 31 հուլիս 2023
Կապանի ճանապարհին Իրանի քաղաքացու վարած բեռնատարը կողաշրջվել է

 

Հուլիսի 31-ին, ժամը 02։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Կապան-Շրվենանց ավտոճանապարհի 22-րդ կմ-ին փայտե կառուցատարրերով բեռնված «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Յ․, ծնված 1974 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:

 

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: