ՀՀ տարբեր բուհերի ուսանողները «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» վանկարկումներով փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն հանդիպել են ԿԽՄԿ-ի երևանյան ներկայացուցչի հետ: Նրանք մտադիր են փոխանցել Ժնևում մամուլի ասուլիս հրավիրելու պահանջները` բարձրաձայնելով ադրբեջանցիների կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման հարցը։
Հիշեցնենք, որ ուշ երեկոյան Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուրստը հայտարարություն էր տարածել, որում նշում էր. «Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, վաղը` ժամը 11:00-ին, լինելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց, այնուհետև գնալու եմ Կարմիր խաչի գրասենյակ:
Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ միանալ ...», - գրել է նա։