Օգոստոսի 1-ից Երևանում կգործարկվի ավտոբուսային երթուղիների հերթական խմբաքանակը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Նշվում է նաև, որ հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսները փոխարինվում են նոր ավտոբուսներով: