Գործող ուսումնական տարում թվով 78 մանկապարտեզներում գործել են նույն թվով երկարօրյա խմբեր, որոնցից օգտվել է 643 սան: Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:
«Այս ուսումնական տարուն ընդառաջ բոլոր ծնողները կարող են ներկայացնել դիմումներ»,-ասաց նա:
Իր հերթին խորհրդակցությունը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ երեխային մանկապարտեզում երկարօրյա թողնելը վճարովի ծառայություն է. «Վստահաբար այս տեսակ ծառայությունից աշխատող ծնողները կուզենան օգտվել: Մենք պետք է տեղեկացնենք երևանցիներին, որ Երևանի մանկապարտեզներում երկարժամյա ծառայության հնարավորություն կա»։