Հետևեք մեզ։

Բաթումիի նավահանգստում Ռուսաստանի քաղաքացիներ տեղափոխող զբոսանավին դիմավորել են բողոքի ցույցով․ ձերբակալվել է ինը մարդ

11:59, 31 հուլիս 2023
Բաթումիի նավահանգստում Ռուսաստանի քաղաքացիներ տեղափոխող զբոսանավին դիմավորել են բողոքի ցույցով․ ձերբակալվել է ինը մարդ

Ամբողջ գիշեր Բաթումիի նավահանգստում բողոքի ակցիա է իրականացվել։

«Աստորիա Գրանդե» զբոսանավը, որում գտնվել են Ռուսաստանի քաղաքացիներ, նավահանգիստ է մտել առավոտյան ժամը 06:00-ին։ Հանրահավաքի մասնակիցները ռուսներին դիմավորել են բողոքի ակցիայով։

Նավահանգստի մերձակայքում Գոգեբաշվիլի փողոցի մի մասը արգելափակվել է իրավապահների կողմից, իսկ մյուս մասը՝ հանրահավաքի մասնակիցների կողմից։ Նավի մոտ մոբիլիզացված են եղել իրավապահները։  Ակցիային մասնակցել են քաղաքացիներ, «Ազգային շարժման» և այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։

Ավելի ուժ՝ երկրի ՆԳՆ տվյալներով՝Բաթումիի նավահանգստի տարածքում տեղի ունեցող ակցիայի ժամանակ ինը քաղաքացի է ձերբակալվել։

Ըստ ՆԳ նախարարության՝ չնայած իրավապահների բազմաթիվ հորդորներին, հանրահավաքի մասնակիցները չեն կատարել իրենց օրինական պահանջները, ինչի հետրանքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով ձերբակալվել է ինը անձ։

ՆԳՆ-ն կոչ է անում հանրահավաքի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից։