Երկու օր առաջ Հակարիի կամրջի վրա ապօրինի կերպով տեղադրված ադրբեջանական անցակետից «Կարմիր խաչի» աշխատակիցների աչքի առջև առևանգվեց Արցախի Հանրապետության բնակիչ Վագիֆ Խաչատրյանը։ Ադրբեջանցիները նրան մեղադրում են ռազմական հանցագործության, մասնավորապես՝ Խոջաուլի դեպքերին իբրև թե մասնակից լինելու մեջ։
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, արցունքն աչքերին խնդրում էր որևէ կերպ օգնել, որ նա հորից մի լուր ստանա։ Հայրը, ըստ նրա, սրտի լուրջ խնդիր ունի, և դրա համար էր Արցախից տեղափոխվում Հայաստան, որ վիրահատություն անցներ։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրություններին, թե իր հայրը ռազմական հանցագործ է, ինչպես նաև հայկական մամուլում տարածված այն տեղեկությանը, թե Վագիֆ Խաչատրյանը եղել է Արցախի ՊԲ նախկին հրամանատաիր Սամվել Բաբայանի վարորդը, Վերա Խաչատրյանն ասաց․ «Դա կեղծ լուր է։ Իմ հայրը Սամվել Բաբայանի վարորդը չի եղել»։
Ապա շարունակեց, որ իր հայրը ընդամենը հայրենիքն է պաշտպանել՝ ինչպես բոլորս ենք որևէ կերպ պաշտպանում, և նա այնքան բարի մարդ է, որ չէր չէր կարող անել այն, ինչի մեջ մեղադրում է իրեն Ադրբեջանը, այն է՝ ցեղասպանություն։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ