«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանն այսօր Հայաստանի կառավարության դիմաց նստացույց է սկսել՝ պահանջելով, որ Հայաստանի կառավարությունը տեր կանգնի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը։ «Պիտի սկսվի ճանապարհի բացումը և զուգահեռաբար միանգամից Հայաստանի ու Արցախի կառավարությունները պետք է սկսեն աշխատել ինքնորոշման ճանաչման ուղղությամբ, սա է մեր երկու հիմնական պահանջը»,-ասաց Հայրյանը՝ նկատելով, որ այս իշխանությունները, ինչպես տեսնում ենք, Արցախից ուզում են ձեռքերը լվալ։
Hayastan.news-ի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինայնն ասում է՝ ձեռքերը չեն լվացել, փող են տալիս Արցախին, Հայրյանն ասաց․ «Երևանի ժարգոնում առաջներում շատ լավ բաներ կար, որ մեկին փող էին տալիս, բայց հարցը փողի մեջ չէր, ասում էր՝ էդ փողը վերցրու, տար գլուխդ խուզի, մածուն քսի։ Ի՞նչ ասել ա՝ փող ենք տալիս, մենք քեզ ասել ենք՝ փո՞ղ տուր Արցախին, մենք ասել ենք՝ Արցախը պահիր։ Սփյուռքի՞ն էլ ես փող տալիս»։
Մանրամասն՝ տեսանյութում․