Հետևեք մեզ։

Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը մտել է բանկ, սպառնացել, որ իր մոտ նռնակ կա և պահանջել գումար, այլապես կպայթեցնի․ Shamshyan.com

14:33, 31 հուլիս 2023
Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը մտել է բանկ, սպառնացել, որ իր մոտ նռնակ կա և պահանջել գումար, այլապես կպայթեցնի․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի պահպանության ծառայությունից Ոստիկանության Նոր Նորքի բաժին տագնապի ազդանշան են ստացել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ժամը 04։50-ի սահմաններում անհայտ անձը մուտք է գործել Խուդյակովի 69/1 հասցեում գործող «Ֆասթ» բանկի մասնաճյուղ, սպառնացել, որ իր մոտ նռնակ կա և պահանջել է գումար, այլապես կպայթեցնի, ապա կարճ ժամանակ անց, դուրս է եկել բանկից և դիմել փախուստի։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնութունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։