Հետևեք մեզ։

Ոչ մի բան չկա, պարեկներն էին կանգնեցրել, թյուրիմացություն է եղել․ Գեղամ Մանուկյանը՝ որդուն բերման ենթարկելու մասին

14:55, 31 հուլիս 2023
Ոչ մի բան չկա, պարեկներն էին կանգնեցրել, թյուրիմացություն է եղել․ Գեղամ Մանուկյանը՝ որդուն բերման ենթարկելու մասին

 Այսօր Armlur.am լրատվական կայքում տեղեկություն տարածվեց, որ  այս գիշեր ոստիկանության 4-րդ գումարտակի պարեկները երեք տղայի են բերման ենթարկել ու տարել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ըստ կայքի՝ բերման ենթարկվածներն են Տարոն Մանուկյանը, որը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի որդին է, Շոթա Գևորգյանը և Ալբերտ Խաչատրյանը։

Hayastan.news-ը կապ հաստատեց Գեղամ Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե որն է եղել որդուն բերման ենթարկելու պատճառը․ «Ոչ մի բան չկա, թյուրիմացություն է եղել, պարեկներն էին կանգնեցրել, ոչ մի լուրջ բան չի եղել, կարճ  ժամանակ անց բաց են թողել»։

Վերլուծական