Հետևեք մեզ։

Հայաստանի վարչապետից պահանջվեց 2.5 տարի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման համար, ենթադրում ենք՝ այդքան չի պահանջվի այդ բառն փաստաթղթում արտացոլելու համար. Բայրամով

15:23, 31 հուլիս 2023
Հայաստանի վարչապետից պահանջվեց 2.5 տարի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման համար, ենթադրում ենք՝ այդքան չի պահանջվի այդ բառն փաստաթղթում արտացոլելու համար. Բայրամով

Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:


«Ադրբեջանը ցանկություն է հայտնել այս տարածաշրջանը դարձնել պատերազմներից հեռու տարածաշրջան։ Հայաստանի դիրքորոշումը կասկածելի է: 44-օրյա Հայրենական պատերազմի ավարտից հետո Հայաստանի վարչապետից պահանջվեց 2 ու կես տարի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման համար։ Ենթադրում ենք, որ այդքան ժամանակ չի պահանջվի, որպեսզի այս բառն արտացոլվի փաստաթղթում»,- հավելել է Բայրամովը։