Հետևեք մեզ։

«Ադրբեջանը Լաչինում կարող է անել այն, ինչ ուզի». Թուրքիայի ԱԳ նախարար

15:34, 31 հուլիս 2023
«Ադրբեջանը Լաչինում կարող է անել այն, ինչ ուզի». Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Լաչինի միջանցքում (խմբ.) տեղի ունեցած իրադարձությունները։

Թուրք նախարարն ասել է. «Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանին ուղղված մեղադրանքներն արդարացված չեն։ Բժշկական տրանզիտ է իրականացվում, մարդասիրական օգնություն է տրամադրվում։ Լաչինի ճանապարհը Ադրբեջանի հողն է, և Ադրբեջանը Լաչինում կարող է անել այն, ինչ ուզի»,- ասել է նա: