Հետևեք մեզ։

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի» խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի բնակչության հանդեպ. ԱԱԾ

17:50, 31 հուլիս 2023
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի»  խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել  Արցախի բնակչության հանդեպ. ԱԱԾ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի քաղաքացիների մեջ խուճապ տարածել, այս մասին հաղորդում են Արցախի ԱԱԾ-ից:

«Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։ Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ։

Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չարձագանքել նման գրառումների, չհրապարակել Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ, չտրվել կեղծ լուրերի, պահպանել սառնասրտություն և հետևել պաշտոնական լրահոսին։
Կասկածելի բնույթի գրառումների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասվում է հաղորդագրությունում:

Վերլուծական