Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է օգոստոսի վարկանիշային աղյուսակը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից դասակարգման աղյուսակի 100 լավագույների շարքում են` Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (54-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (94-րդ տեղ):
Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը մնում է աշխարհի արդեն նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դուրս է մնացել 10 լավագույններից շարքից և այժմ 14-րդն է:
Կանանց դասակարգման աղյուսակում են Էլինա Դանիելյանը (40-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (58-րդ տեղ), Աննա Սարգսյանը (91-րդ տեղ), Մարիամ Մկրտչյանը (92-րդ տեղ)։