Հետևեք մեզ։

Ես կարծում եմ՝ լռությունը շատ հաճախ ավելի թանկ արժե, քան խոսքը․ Նարինե Թուխիկյան

20:51, 31 հուլիս 2023
Ես կարծում եմ՝ լռությունը շատ հաճախ ավելի թանկ արժե, քան խոսքը․ Նարինե Թուխիկյան

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն, 2018-19 թթ․ պատգամավոր («Իմ քայլը» խմբակցության անդամ), 2019-2021 թթ․ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը պաշտոնից ու քաղաքականությունից դուրս գալուց հետո տևական ժամանակ է՝ հրապարակավ հանդես չի գալիս, հարցազրույցներ ու մեկնաբանություններ չի տալիս։

Hayastan.news-ի հետ զրույցում Թուխիկյանն ասաց, որ ինքը հրաժարվել է որևէ հարցազրույցից ու դեռ այդ գծի վրա է, գուցե որոշ ժամանակ հետո որոշի խոսել։ Իսկ մենք ուզում էինք նրա՝ որպես մշակութային գործչի, մեկնաբանությունը լսել հայր և որդի Սմբատյանների նկատմամբ քրեական հետապնդման և նրանց կալանավորելու վերաբերյալ, քանի որ Սմբատյաններից կրտսերը նույնպես մշակույթի գործիչ է՝ անվանի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը նաև Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավարն է։

«Ես կարծում եմ՝ միշտ չէ, որ պետք է խոսել, և լռությունը շատ հաճախ ավելի թանկ արժե, քան խոսքը»,-ասաց Նարինե Թուխիկյանը։

Հարցրինք նաև՝ ինչո՞վ է զբաղվում հիմա։ «Մենք հրատարակչություն ենք հիմնել ընտանեկան, մանկական գրքեր ենք տպում, վաճառում․․․ Երեխաների համար ենք աշխատում»,-նշեց ԿԳՄՍ նախկին փոխնախարարը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական