Հետևեք մեզ։

Հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում. պաշտոնական

08:32, 01 օգոստոս 2023
Հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում. պաշտոնական

«Կոլամբուս Կրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ Ֆաթեհ» ակումբում։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Տրանսֆերի գումարի վերաբերյալ տեղեկություն չկա։