Երևանն ու Բաքուն պետք է գնան դժվարին փոխզիջումների։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է»,- ասել է Միլլերը:
Ըստ նրա՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը բանակցություններ է վարում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ օգնելու նրանց գնալ այդ փոխզիջումներին։