ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը միացել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ «Լաչինի միջանցքը ապաշրջափակելու» կոչերին։
«Լեռնային Ղարաբաղում պարենային անապահովությունը և դեղերի բացակայությունը խիստ մտահոգիչ են։ Լաչինի միջանցքը առանցքային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կենսական օգնություն տրամադրելու համար։ Ես միանում եմ Բլինկենի՝ Լաչինի միջա ցքով առևտրային և մարդասիրական ապրանքների ազատ տեղաշարժը վերականգնելու կոչին »,-գրել է նա թվիթերյան իր էջում։